Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ներկայիս իշխանությունները գործում են ժողովրդի և պետության շահերի դեմ

Ներկայիս իշխանությունները գործում են ժողովրդի և պետության շահերի դեմ
13.05.2026 | 10:32

Բռնի ուժով տնից բերման է ենթարկվել բլոգեր Արտակ Ավետիսյանը, ով հայտնաբերել էր զինվորներին ուղարկված օգնությունը` Մուսալեռի դաշտերում թափած։ Ինչ հնարավոր է փրկել էր և ուղարկել զինվորականերին:

Մեր իրավապահ մարմինները, փոխանակ գործ հարուցեն ու պարզեն՝ ով է զինվորի բաժինը թալանել, ձերբակալում են այդ ամենը բարձրաձայնող մարդկանց։

Սրանից արդեն պիտի հասկանաք, եթե դեռ չեք հասկացել, որ ներկայիս իշխանությունները գործում են ժողովրդի և պետության շահերի դեմ։ Չեն ձերբակալում մանկապիղծներին, մարդասպաններին, թալանչիներին ու հայրենիքի դավաճաններին, այլ ձերբակալում են նրանց, ովքեր բացահայտում են այդ ամենը։

1428-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4297

Մեկնաբանություններ